ID քարտի և բնակության վկայականները փոխվում են

2025 թվականի հունիսի 4-ից փոխվելու են Վրաստանի քաղաքացու անձը հաստատող էլեկտրոնային փաստաթղթի տեխնիկական բնութագրերն ու ձևերը, Վրաստանում բնակվող օտարերկրացու ժամանակավոր և մշտական ​​բնակության էլեկտրոնային վկայականները, նաև ժամանակավոր նույնականացման էլեկտրոնային քարտը։

Արդարադատության նախարարի հրամանի համաձայն.

Վերոնշյալ փաստաթղթերը պետք է պարունակեն

ա) անուն,

բ) ազգանուն,

գ) սեռ,

դ) քաղաքացիություն,

ե) ծննդյան ամսաթիվը,

զ) ծննդյան վայրը,

է) անձնական համարը,

ը) լուսանկար,

թ) ստորագրություն,

ժ) վկայական տվող մարմնի անվանում,

ժա) վկայականի տրման ամսաթիվ,

ժգ) վկայագրի գործողության ժամկետ,

ժդ) ֆիզիկական անձի նույնականացման վկայական,

ժդ) էլեկտրոնային ստորագրության վկայական,

ժե) քարտի մուտքի համար (CAN),

ժզ) QR կոդ, որի միջոցով կարելի է ստուգել փաստաթղթի և/կամ անձի մասին տեղեկատվություն:

Տեղեկության համաձայն` արդեն տրված և ներկայումս գործող վկայականներն ուժի մեջ են օրենքով սահմանված ժամկետում: