Մեր տեղեկություններով «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև քաղաքացիների տեղաշարժի դյուրացման մասին» մտադրությունների հուշագիր է ստորագրվել։ Սա ենթադրում է, որ վերջնական համաձայնության դեպքում երկու երկրների քաղաքացիները կարող են ID (նույնականացման) քարտերով ազատ ելք ու մուտք ունենալ։
Այս մասին խոսել են նաև ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ու Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին։ Նախարարները համաձայնության են եկել միջժողովրդական կապերի զարգացման ուղղությամբ ակտիվ աշխատելու վերաբերյալ։
Ինչպես հայտնի է, այս պահին երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժի դյուրացումը մշակման փուլում է․ այս թեմայով ՀՀ կառավարության կողմից ստեղծված աշխատանքային խումբն արդեն եղել է Վրաստանում, արվել են համապատասխան քննարկումներ։
Նշենք, որ մինչ այս Վրաստանը ID (նույնականացման) քարտերով ելք ու մուտք ուներ Թուրքիայի և Ուկրաինայի հետ։