Վրաստանի կառավարության մոտ հաջակցություն ադրբեջանցի լրագրող, Azel.TV-ի գլխավոր խմբագիր Աֆգան Սադիգովի՝ «Ի համերաշխություն Աֆգան Սադիգովի» խորագրով բողոքի ցույց կանցկացվի: Ցույցը կմեկնարկի այսօր՝ սեպտեմբերի 10-ի ժամը 12:00-ին:
Ցույցի կազմակերպիչը Վրաստանի «Սոցիալական արդարության կենտրոն» (SJC) հասարակական կազմակերպությունն է: Ըստ SJC-ի՝ վրացական ժողովրդավարությունը կրկին վտանգի տակ է:
«Մեր կառավարությունը շարունակում է անտեսել մարդու իրավունքները և համագործակցել ավտորիտար ռեժիմների հետ և ծրագրում է Ադրբեջանին արտահանձնել քննադատող լրագրող Աֆգան Սադիգովին»,- նշել է SJC-ին:
Հիշեցնենք. Սադիգովը ձերբակալվել է օգոստոսի 3-ին։ Օգոստոսի 4-ին դատավորը արտահանձնման կալանք է սահմանել նրա նկատմամբ։ Նա կմնա անազատության մեջ՝ սպասելով արտահանձնման վերաբերյալ վերջնական որոշման։
Ըստ ներքին գործերի նախարարության՝ Սադիգովն Ադրբեջանում հետախուզվում է սպառնալիքների և շորթման համար:
Սադիգովի ընտանիքն ադրբեջանական կողմի մեղադրանքը որակել է կեղծիք և ասել, որ Ադրբեջանին արտահանձնվելու դեպքում Ալիևի ռեժիմը դաժան կվարվի Սադիգովի հետ։
Մինչ ձերբակալությունը Սադիգովը հուլիսի 18-ին Թբիլիսիից այլ երկիր թռչելու հնարավորություն չի ստացել։ Օդանավակայանում նրան ասել են, որ կկարողանա լքել Վրաստանը միայն այն դեպքում, եթե մեկնի Բաքու։
Դրանից հետո Սադիգովը հրապարակավ ասել է, որ Վրաստանում այլևս ապահով չի զգում իրեն։ Նա հանդիպել է նաև օմբուդսմենի հետ։ Նրա իրավունքները պաշտպանում է Rights Georgia քաղաքացիական կազմակերպությունը։