
7 ամիս տևած վերականգնողական աշխատանքներից հետո բացվեց Վրաստանի խորհրդարանի հարակից տարածքը:
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ մոտ 2000 քմ տարածքում հին սալիկները փոխարինվել են նոր բնական քարե սալիկներով, դրանց միջև տեղադրվել են դեկորատիվ լամպեր: Տարածքն ավելի կանաչապատ է դարձել: Վերանորոգվել է նաև ապրիլի 9-ի հուշարձանը:
Խորհրդարանի հարակից տարածքում վերականգնողական աշխատանքները մեկնարկել էին 2020 թվականի հունվարի 22-ից:
Լուսանկարները՝ Կախա Կալաձեի ֆեյսբուքյան էջից: