Անցյալ տարվա վերջին «Georgian Airways» ավիաընկերությունը սկսեց սնանկությունից վերականգնման գործընթացը։ Հանրային ռեգիստրի էջում հրապարակված դատարանի որոշման համաձայն՝ ավիաընկերությունն ավելի քան 175 մլն լարիի պարտք ունի և 20-25 պարտատեր։
Ընկերության իրավաբան Գիգա Բաթլիձեն ասել է, որ «Georgian Airways»-ը պետք է ավարտեր վերականգնման ծրագիրը մարտին, սակայն ժամկետը երկարաձգվել է մինչև ամառ:
«Georgian Airways»-ի իրավաբանը կարծում է, որ վերականգնման ծրագիրը կհաստատվի ընկերության մի քանի տասնյակ պարտատերերի կողմից։
«Այս ընթացքում ավիաընկերությունը չի դադարեցրել գործունեությունը։ Հունվարից մարտ շատ ծանր շրջան ենք անցել, իսկ ապրիլից ծանրաբեռնվածությունը մեծանում է, ինչը նշանակում է նաև եկամուտների աճ։ Պարտատերերը, եթե մեզ չաջակցեին, պետք է ընկերությունը սնանկ հայտարարեինք»,- ասել է Բաթլիձեն։
Կարդացեք նաև՝