Վրաստանի խորհրդարանում այս շաբաթվա ընթացքում կսկսվեն քննարկումներ ընտրական բարեփոխումների թեմայով:
«Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու օրինագծի հեղինակները խորհրդարանում աշխատող բոլոր կուսակցությունների՝ «Վրացական երազանքի», «Քաղաքացիների» և «Եվրոպացի սոցիալիստների» 10 պատգամավորներ են:
«Ընտրական օրենսգրքում» նախատեսված փոփոխությունների փաթեթը ենթադրում է հետևյալ փոփոխությունները.
- Սակրեբուլոյում (ավագանի) համամասնական կարգով ընտրված անդամների քանակն ավելանում է: Մասնավորապես, ինքնակառավարվող քաղաքներում՝ Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութայիսիում, Փոթիում և Բաթումիում ամեն 1 մեծամասնական անդամին հասնելու է 4 համամասնական կարգով ընտրված պատգամավոր, իսկ մնացած մունիցիպալիտետներում ամեն մեկ մեծամասնական անդամին՝ 2 համամասնական կարգով ընտրված պատգամավոր:
- Ընտրական վարչության կենտրոնական և ընտրատարածքային մակարդակները կձևավորվի 8 մասնագիտական և 9 կուսակցական անդամով, սկզբունքով՝ մեկ կուսակցություն մեկ անդամ: ԿԸՀ-ի և ընտրատարածքային հանձնաժողովներում կուսակցությունը կնշանակի անդամ եթե խորհրդարանում ունի գոնե մեկ ներկայացուցիչ:
- Ներմուծվում է ընտրողների էլեկտրոնային գրանցման և ընտրական քվեաթերթիկների էլեկտրոնային հաշվարկման համակարգ:
- Արգելվում է ընտրատեղամասի փաստաթղթերի կնքումից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից ուղղումների արձանագրության կազմումը և տարածքային հանձնաժողովների կողմից ուղղումների արձանագրության կազմումը փաստաթղթերը բացելու և քվեաթերթերը առանց վերահաշվարկի:
- Չնայաց բողոքարկմանը, 73 ընտրատարածքներից պատահականության սկզբունքով կընտրվի 5-ական տեղամաս, որոնց ձայները կվերահաշվարկվեն: Ընդհանուր հաշվով ընտրություններին կվերահաշվարկվի 365 տեղամաս, ինչը կազմում է ընդհանուրի 10 տոկոսը:
- Բողոքների ներկայացման և քննարկման ժամկետներն ավելանում են: Հնարավոր կլինի դատական հայց ներկայացնել էլեկտրոնային եղանակով:
- Հնարավոր կլինի ԿԸՀ-ի կողմից խախտման արձանագրությունը կազմելուց հրաժարվելու դեմ բողոքել դատարանում:
- Ընտրական տեղամասերից 100 մետր շառավղով արգելվում է մարդկանց հավաքը և ընտրողներին գրանցելը: Ընդլայնվում է հանրային ծառայողների շրջանակը, որոնց նախընտրական քարոզարշավին մասնակցելը կարգելվի:
- Արգելվում է նախընտրական քարոզարշավի համար հանրային ծառայողներին հավաքել ըստ ծառայողական պատկանելության:
Հիշեցնենք, որ 2021 թվականի աշնանը Վրաստանում անցկացվելու են տեղական ինքնակառավարման ընտրություններ:
Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։