Վրաստանի Գնահատման ու քննությունների ազգային կենտրոնի տնօրեն Սոփիո Գորգոձեն «Իմեդի» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է միասնական ազգային քննությունների մեկնարկին ու պանդեմիայի պայմաններում դրանց ընթացքին:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ պետք է անի դիմորդը, եթե իր մոտ կորոնավիրուս է հաստատվել, Գորգոձեն ասել է․
«Եթե դիմորդի մոտ հաստատվի COVID-19-ը, պետք է անհապաղ թեժ գծով կապ հաստատի մեր կենտրոնի հետ և տեղեկացնի իրավիճակի մասին։ Դրանից հետո մենք կստուգենք այս տեղեկությունը Հիվանդությունների վերահսկման կենտրոնի հետ, և հետո՝ կշարունակենք կապ պահել դիմորդի հետ, կհստակեցնենք, թե երբ պետք է ներկայանա քննական կենտրոն՝ արդեն առողջացած», — ասաց Գորգոձեն:
Այս փուլում կորոնավիրուս հաստատվել է մինչև 20 դիմորդի մոտ: Նրանք քննությունները կհանձնեն ապաքինվելուց հետո։
Միասնական քննությունների 20 մասնակիցների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
Այսօր մեկնարկել են միասնական ազգային քննությունները: