
«Ի՞նչ են ուզում Շոթաձեից»,- այսպես է անդրադարձել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն նախկին գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի վերանշանակմանը:
Կալաձեն լրագրողներին հայտարարել է, որ ընդդիմությունը իշխող թիմի բոլոր որոշումները քննադատում է:
«Նման քննադատական հայտարարություններ լսում ենք միշտ, բոլոր որոշումներին ընդդիմությունը քննադատական է տրամադրված, միշտ աբսուրդային հայտարարություններ են անում»,- հայտարարել է Կալաձեն:
Նշենք, որ Իրակլի Շոթաձեն գլխավոր դատախազի պաշտոնից հրաժարական էր տվել ցույցերի ճնշման ներքո: Երեկ պարզ դարձավ, որ դատախազների խորհուրդը գլխավոր դատախազի 4 թեկնածու է ընտրել, այդ թվում է նաև Շոթաձեին: