Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների բաժնի ղեկավար Խաթունա Զախաշվիլիի խոսքով, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղի բնակչի դեպքը կորոնավիրուսի արտառոց դրսևորումներից մեկն է եղել, քանի որ շատ երկրներում է տեղի ունեցել, երբ առաջին թեստի պատասխանը եղել է բացասական, իսկ երկրորդը՝ դրական:
Նրա խոսքով, 44-ամյա տղամարդը, ում հունիսի 2-ին շտապ օգնության խմբով տեղափոխվել էր Գորիի ռազմական հոսպիտալ՝ այս պահին իրեն լավ է զգում:
«Այս պահին պացիենտի վիճակը լրիվ նորմալ է գնահատվում, սակայն ապահովության համար, որպեսզի պահպանենք առավելագույն անվտանգություն, կարծում ենք, որ այս պացիենտը պետք է մնա հոսպիտալում հսկողության տակ, որպեսզի կատարվի բոլոր կլինիկական հետազոտությունները, որոնք անհրաժեշտ են հիվանդության ընթացքում»,- հայտարարել է Զախաշվիլին:
Ինչ վերաբերում է Ղաուրմա գյուղին, Զախաշվիլիի խոսքով կանցկացվի բնակչության համընդհանուր թերմոսկրինինգ, ախտանշանների հայտնաբերման համար, ինչպիսիք են ջերմության և այլ շնչառական ախտանիշների առկայությունը, ինչպես նաև համաճարակային հետազոտության արդյունքում ընտրված մարդիկ կանցնեն նպատակաուղղված թեստավորում:
«Սա տեղի կունենա երկու փուլով և կարծում ենք գյուղում իրավիճակը կլինի լրիվ կառավարելի և որևէ տեսակի արտառոց դրսևորումների չենք սպասում»,- հայտարարել է վարակիչ հիվանդությունների բաժնի ղեկավար Խաթունա Զախաշվիլին:
Լուսանկարը՝ radiotavisupleba.ge