Ամանորին մսի և մսամթերքի սպառման պահանջարկի աճի առնչությամբ Պարենի ազգային գործակալությունն առաջարկություններ է արել։
Ըստ հաղորդագրության՝ պահանջարկի մեծացման ֆոնին միսը հաճախ վաճառվում է այնպիսի միջավայրում, որտեղ պահպանման պայմանները խախտվում են, և մսի ծագումը հայտնի չէ։
Պարենի ազգային գործակալության կարծիքով՝ միս գնելիս սպառողը պետք է ուշադրություն դարձնի մի շարք հանգամանքների. միսը պետք է պահվի մաքուր, փակ սառնարանում՝ համապատասխան ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում, պիտակը պետք է տեղադրվի տեսանելի տեղում:
«Մսի պիտակի վրա պետք է տպված լինեն հետևյալ տվյալները` երկրի անվանումը, վայրը, որտեղ մորթվել է կենդանին, և մշակվել է միսը, արտադրության ու օգտագործման ամսաթիվն ու ժամանակը, եթե միսը ներմուծված է, նաև պիտակի վրա պետք է նշվի ներմուծող երկրի անվանումը, տարբեր տեսակի մսամթերքները (խոշոր եղջերավոր անասուն, ոչխար, խոզ, այծ) պետք է առանձին դրվեն սառնարանում։ Նաև տարբեր երկրներից ներկրվող միսը պետք է առանձին տեղադրվի։
Ոչ պատշաճ առևտրի վայրերում մսի և դրանից պատրաստված արտադրանքի գինը կարող է փոքր-ինչ տարբերվել մասնագիտացված օբյեկտների գներից, սակայն բնակչությունը չպետք է մոռանա, որ նման պայմաններում վաճառքը կարող է մարդկանց հիվանդությունների պատճառ դառնալ, ռիսկը բավականին բարձր է», — նշված է տեղեկության մեջ։