Mtavari հեռուստաալիքի պատվերով՝ ֆրանսիական IPSOS ընկերության կողմից անցկացրած հարցման համաձայն, եթե հաջորդ շաբաթ տեղի ունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, ապա «Վրացական երազանքի» օգտին կքվեարկի երկրի բնակչության 35 տոկոսը: Երկրորդ տեղում է Միացյալ ազգային շարժումը՝ 30 տոկոսով:
Կուսակցությունների ձայները բաշխվում են հետևյալ կերպ.
Վրացական երազանք — 35%
Միացյալ ազգային շարժում — 30%
Վրաստանի համար — 9%
Եվրոպական Վրաստան — 4%
Ժողովրդի համար — 4%
Լելո — 3%
Երրորդ ուժ — 3%
Լեյբորիստական կուսակցություն — 3%
Գիրչի — Ավելի շատ ազատություն — 2%
Հայրենասերների դաշինք — 2%
Ժամանակն է — 1%
Քաղաքացիներ — 1%
Այլ կուսակցություններ — 3%
IPSOS-ը սեպտեմբերի 21-ից սեպտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում հարցազրույց է վերցրել պատահականորեն ընտրված 1500 ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների հետ: Սխալի տվյալների սահմանը +/- 3% է: