«Ի՞նչ աղքատության վերացման մասին է խոսքը, երբ կառավարությունում վերջին մոհիկանը, որը մասնագիտությամբ տնտեսագետ էր, Նոդար Խադուրին էր»,- այս մասին հայտարարել է փորձագետ Վլադիմիր Պապավան:
«Աղքատությունը վերացնելու համար անհրաժեշտ է, որ երկիրը կոնկրետ տեսլական ունենա, որով կառաջնորդվեն կառավարության ընդունված բոլոր որոշումները: Սակայն նման տեսլական առայժմ գոյություն չունի: Աղքատությունը սոցիալական խնդիր է, բավականին լուրջ տնտեսական հիմքերով և երբ խնդիրը տնտեսական հիմք ունի, առանց տնտեսական տեսլականի չես կարող լուծել այն»,- հայտարարել է Պապավան:
Վերջինս նաև հավելել է, որ այս տեսլականը պետք է ուսումնասիրեն տնտեսագետները:
«Իսկ կառավարությունում առաջատար պաշտոններում տնտեսագետներ չկան: Ճգնաժամային իրավիճակ է, երբ, փաստացի, այս կառավարության վերջին մոհիկանը, ով տնտեսագետ էր, Նոդար Խադուրին էր»,- հավելել է Պապավան: