Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ` այսօրվանից երկրում որոշ սահմանափակումներ վերացվեցին, որոշները կվերացվեն փետրվարի 15-ից:
Այսօրվանից Թբիլիսիում, Քութայիսիում և Ռուսթավիում, հետևաբար ամբողջ երկրում վերականգնվեց հասարարակական տրանսպորտի և բոլոր տեսակի շուկաների աշխատանքը:
Փետրվարի 15-ից երկրի ամբողջ տարածքով դասապրոցեսը կիրականացվի դասասենյակներում, ինչպես նաև ռեստորաններին ու սննդի կետերին հնարավորություն կտրվի բաց տարածքներում սպասարկել հաճախորդներին:
Չնայած վերոնշյալ սահմանափակումների վերացմանը` Վրաստանում մի շարք արգելքներ դեռ կմնան ուժի մեջ: Մասնավորապես՝
- Շաբաթ և կիրակի օրերին երկրում չեն աշխատի հասարակական տրանսպորտը, առևտրի կենտրոններն ու խանութները, շուկաները, ռեստորաններն ու սրճարանները:
- Ուժի մեջ կմնա ժամը 21:00-05:00-ին տեղաշարժի արգելքը,
- Չեն աշխատի ժամանցի կենտրոնները, մարզասրահները, լողավազանները, կինոթատրոնները, բարերն ու գիշերային ակումբները,
- Ուժի մեջ կմնա միջքաղաքային տրանսպորտի սահմանափակումը,
- Լեռնադահուկային հանգստավայրերի և հյուրանոցների աշխատանքը,
- Մասնավոր և պետական մանկապարտեզների աշխատանքը,
- Ուսումնական պրոցեսը դեռ չի վերականգնվի ուսումնարաններում և ԲՈՒՀ-երում:
- Ուժի մեջ կմնա բազմամարդ սոցիալական միջոցառումներ անցկացնելու արգելքը (հարսանիք, հոգեհանգիստ և այլն):