Ալիք Մեդիան շարք է մեկնարկում, որտեղ ներկայացնում է քաղաքական կուսակցությունների առաջնորդների ու ներկայացուցիչների հետ մեր հարցազրույցերի արդյունքները: Ծրագրի շրջանակներում, Ալիք Մեդիայի թիմի ներկայացուցիչները հանդիպումներ են անցկացրել Վրաստանի էթնիկ հայ բնակիչների հետ, ուսումնասիրել նրանց կարիքներն ու պահանջները քաղաքական կուսակցությունների նկատմամբ, ինչի արդյունքում էլ ստեղծվել են հարցաշարերը, որոնք կիրառվել են հարցազրույցերում:
Կուսակցությունների ներկայացուցիչները խոսում են այն մասին, թե ինչ են խոստանում էթնիկ հայերին, ինչպես են պատասխանում նրանց խնդիրներին ու ինչպես են պատրաստվում լուծել դրանք: Սկսած լեզվի խնդրից, ավարտած՝ կարտոֆիլի իրացման հարցով:
Ներկայացնում ենք «Ուժեղ Վրաստան» միավորման ներկայացուցիչ Անա Դոլիձեի հարցազրույցը: Դոլիձեն միավորումը ներկայացնում է որպես երկու ուժերի այլընտրանք:
«Շրջաններում լուրջ խնդիրներ կան, որոնք տարիներ շարունակ չեն լուծվում: Սկսենք նրանից, որ առաջինը աշխատանքի արդյունքն է։ Աշխատանքի արդյունքն այստեղ ապրանքն է, որը ժամանակին չի վաճառվում և չի կարող վաճառվել։ Այսինքն՝ երկրում մարդիկ աշխատում են, պարեն է ստեղծվում՝ լոլիկ, կարտոֆիլ, ցանկացած ապրանք, բայց չի իրացվում և դա նրանից է, որ պետությունը չի աշխատում։ Չի վաճառվում, փչանում է։ Հիմա տեսեք՝ սառնարանները թանկ գործունեություն են, մարդիկ դրանց գնելու հնարավորություն չունեն, պետությունը պետք է ստեղծի դրանք, մեր պետությունը Եվրամիության միլիոնավոր դրամաշնորհներ է ստանում։ Սառնարաններ չկան՝ ապրանքի փչանալուց խուսափելու համար, չկա արտահանում։ Ես միշտ ասում եմ Եվրամիությանը, մարդիկ ուզում են, որ դուք ասեք, թե ինչպես արտահանել իրենց արտադրանքը: Միայն ասում են՝ Եվրամիությունը լավ է, պետք է իրապես ցույց տանք, որ լավ է: Սա կանենք, երբ գան իշխանության։ Մենք պետք է գրասենյակներ բացենք, որտեղ աշխատող երիտասարդը կբացատրրի արտադրողերին ամեն-ինչ. կասի՝ դու սա ունես, ընկույզ ունես, լոլիկ ունես, ահա թե ինչ պետք է անես, իրացնելու համար։ Ինտերնետի աշխարհում, 21-րդ դարում, եթե մարդիկ դժվարանում են ինչ-որ բան վաճառել, դա նշանակում է, որ կա ձախողում»,- ասում է Դոլիձեն:
«Հաջորդ ամենալուրջ խնդիրը ենթակառուցվածքներն են։ Մենք 21-րդ դարում չենք, մենք 19-րդ դարում ենք։ Ջուր չկա, ամեն տարի գնում ես մարզ, ջուր չկա, երբ գանք իշխանության, նախ սա պետք է ավարտվի։ Միայն խոսում են Եվրամիության մասին: Շրջաններում առաջին հերթին ջրի խնդիր կա։ Ո՞ւմ եք հրավիրում այստեղ, ո՞ր ընկերություններին եք հրավիրում ներդրումներ անելու և գորարաններ բացելու համար, և Վրաստանում ջուր չկա՞: Բայց ի՞նչ կա Վրաստանում ջրից ավելի։ Այսինքն՝ այս ուղղությունը ևս ձախողվել է։ Խաշուրիում, Քարելիում, գյուղերում ոչ մի տեղ ջուր չկա։ Սա շատ լուրջ խնդիր է։ Ամենակարևոր խնդիրն այն է, որ ձախողվել է պետական լեզվի՝ վրացերենի ուսուցման հարցում։ Ամենալուրջ ձախողումը, այսինքն՝ երեխան պետք է ճանապարհ անցնի, որպեսզի ինչ-որ կերպ սովորի այն երկրի լեզուն, որտեղ ապրում է։ Դպրոցում վրացերեն չեն սովորում, դասաժամերը քիչ են, ուսուցիչներ չկան, դասավանդումը լավ չէ։ Նաև պետք է չեղյալ համարվի այն, որ երբ քաղաքացին վրացերեն սովորելու համար օգնության կարիք ունի, այս մարդկանցից գումար է գանձում պետությունը: Հիմա նայեք ինչ իրավիճակ է. 10 հազարվոր խելացի մարդիկ առանց աշխատանքի են մնացել, գնանում և ուրիշ տեղ են աշխատանք փնտրում, ինչո՞ւ։ Սա ևս հեշտ լուծվող խնդիր է։ Նախ պետք է ուսուցիչներին խրախուսել, բնակարան վարձել, հավելյալ գումար տալ, որ մարդ ցանկանա գնալ շրջաններ։ Եվ հետո բոլոր հարկերը պետք է հանվեն, շրջաններում բազմաթիվ այլ խնդիրներ կան։ Ամենամեծն այն է, որ կան աշխատասեր մարդիկ, չկան պայմաններ, իսկ սա պետք է փոխվի: »
Դոլիձեն ընդգծում է միավորման կարևորությունը ևս.
«Մենք ուզում ենք, որ երկիրը վերադառնա Եվրամիության ուղի, այստեղ պետք է բարեփոխումներ իրականացվեն, աշխատատեղեր ստեղծվեն, և մենք դա կանենք։ Առանձին-առանձին մեր կուսակցությունները չէին կարողանա հասնել դրան, ոչ մի տարբերակ չկար, բոլորը փոքր էին. իհարկե՝ կանցնեինք խորհրդարան, բայց դա բավարար չէր։ Հիմա մենք մեծ միություն ենք, շատ մեծ միասնություն, ունենք բազմաթիվ առաջնորդներ, և գլխավորն այն է, որ մենք «Վրացական երազանքի» իրական այլընտրանքն ենք, մենք պետք է սրա մասին հաղորդենք շրջանների ժողովրդին։»