Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ՝ հունիսի 15-19-ին երկրի որոշ շրջաններում, չնայած բարձր ջերմաստիճանին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, որոշ վայրերում հնարավոր է կարկուտ:
Օդի ջերմաստիճանը արևմտյան Վրաստանում կկազմի +28, +33 աստիճան, իսկ արևելյան Վրաստանում՝ +31,+36 աստիճան:
Մայրաքաղաք Թբիլիսիում երեկոյան և գիշերային ժամերին սպասվում է անձրև: Օդի ջերմաստիճանը կկազմի +33, +35 աստիճան:
Վրաստանի Ազգային բանկի (ԱԲ) տվյալներով, 2022 թվականի դեկտեմբերին, 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, միջազգային ճանապարհորդություններից Վրաստանի եկամուտն աճել է 188,1 տոկոսով։ Ըստ ԱԲ-ի՝ 2022 թվականի...