
Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին հաստատում է, որ դաշինքի դռները բաց են, և Վրաստանը նույնպես կբացի այդ դուռը: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում Վրաստանի ներկայացուցիչ Վիկտոր Մաիսուրաձեն:
«Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ դաշինքի բաց դռների քաղաքականությունը շարունակվում է, և այն բերում է կոնկրետ արդյունքների, որոնք այժմ պարզ երևում են Հյուսիսային Մակեդոնիայի ՆԱՏՕ-ին անդամակցությամբ», — ասել է Մաիսուրաձեն:
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կստորագրվի Հյուսիսատլանտյան դաշինքում Մակեդոնիայի մուտքի մասին արձանագրությունը: Փաստաթուղթը ստորագրվելու է ՆԱՏՕ-ի 29 անդամ պետությունների հատուկ ներկայացուցիչների կողմից: