
Հունվարի 10-ին, Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում սեփական տանը բռնկված հրդեհից տուժած երեք անձ «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի» օգնությամբ տեղափոխվել են Թբիլիսիի կլինիկաներ:
Օսական «Ռես» լրատվականի տեղեկություններով՝ հրդեհից տուժել են մայրն ու երկու անչափահաս երեխաները։ Տարբեր տեսակի վնասվածքներով նրանք սկզբում տեղավորվել են Հարավային Օսիայի կլինիկա, այնուհետև բուժման նպատակով ուղարկվել են «հանրապետությունից» դուրս:
Այրված սեփական տանը հայտնաբերվել է մեկ մահացածի դի, ևս մեկ անձի որոնողական աշխատանքները շարունակվում են:
«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հրդեհի պահին տանը եղել են ամուսինները, նրանց երկու երեխաները և ամուսնու քույրը», — ասել է դե ֆակտո Հվ. Օսիայի ԱԻՆ ավագ հերթապահ Ացամազ Բիտիևը։