Հվ. Օսիայում մտահոգված են Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան զորավարժություններով

Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիան արձագանքել է Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ գործողությունների ուժերի մասնակցությամբ Վրաստանում անցկացվող «Կովկասյան արծիվ 2022» համատեղ վարժանքներին։

«Վրաստանի ռազմաարդյունաբերական ներուժի աճի և արդիականացման շարունակական գործընթացը լուրջ անհանգստություն է առաջացնում Հարավային Օսիայում։ Զորավարժությունների անցկացումը Հարավային Օսիայի սահմանների մոտ խախտում է պաշտոնական Թբիլիսիի կողմից ուժի չկիրառման սկզբունքը, Հարավային Կովկասում ապակայունացման և ռազմաքաղաքական լարվածության պատճառ է հանդիսանում»,- նշել են Հարավային Օսիայում:

Հատկանշական է, որ վերջին տարիներին օսական կողմը պաշտոնական հայտարարություններում սպառնալիքները կապում է Վրաստանի տարածքում անցկացվող բոլոր զորավարժությունների հետ։

Մեկնարկել է «Կովկասյան արծիվ 2022» զորավարժությունը