
Ռուսաստանի օկուպացիոն ուժերը Վրաստանի կողմից չվերահսկվող բռնազավթած Լոպանի գյուղի մոտակայքում ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացու։
Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) տեղեկությամբ, Ռուսաստանի օկուպացիոն ուժերի հերթական անօրինական գործողության մասին անմիջապես հաղորդվել է ԵՄ դիտորդական առաքելությանը և միջազգային գործընկերներին։
«Օկուպացիոն ռեժիմի կողմից իրականացվող ապօրինի ձերբակալությունները ավերիչ գործողություն են՝ ուղղված տեղի բնակչությանն ահաբեկելուն և տեղում անվտանգության միջավայրը զգալիորեն բարդացնելուն», — ասված է հաղորդագրությունում։
ՊԱԾ-ի հաղորդագրությունում նաև նշվում է, որ Վրաստանի իշխանությունն օգտագործում է բոլոր միջոցները՝ ապօրինի ձերբակալվածներին հնարավորինս արագ ազատ արձակելու համար։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր