
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, Վրաստանում գործող հասարակական կազմակերպությունները (ՀԿ) ի սկզբանե փորձել են ընդդիմության հետ միասին առաջադրել հանրային պաշտպանության թեկնածուներ:
Ըստ Պապուաշվիլիի՝ խորհրդարանական մեծամասնությունը հույս ունի, որ հանրային պաշտպանը կընտրվի գարնանային նստաշրջանի բացումից հետո։
«Հույս ունենք, որ փետրվարին, երբ բացվի գարնանային նստաշրջանը, խորհրդակցությունների արդյունքում կկարողանանք համաձայնության գալ և հանրային պաշտպան ընտրել…»,- ասել է խորհրդարանի նախագահը:
Ի դեպ, Վրաստանի հանրային պաշտպանի ընտրության համար խորհրդարան է ներկայացվել 18 թեկնածություն: Այս պահին խորհրդարանական մեծամասնության և ընդդիմության միջև խորհրդակցությունները շարունակվում են 8 թեկնածուների շուրջ։
Օմբուդսմենի ընտրությունը պահանջում է առնվազն 90 պատգամավորի աջակցություն։ Նշենք, որ նախկին հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի լիազորությունների ժամկետը լրացել է 2022 թվականի դեկտեմբերի 10-ին։