
Զբոսաշրջության ազգային աշխատակազմի նախկին ղեկավար, իշխող կուսակցության պատգամավոր Մարիամ Քվրիվիշվիլին իր ֆեսյբուքյան էջում անդրադարձել է Համակարգող խորհրդի որոշմանը: Քվրիվիշվիլին դրական է գնահատել պատվաստման գործընթացում զբոսաշրջության ոլորտում աշխատող անձանց ներգրավումը:
«Ողջունելի է Վրաստանի վարչապետի որոշումը` զբոսաշրջության ոլորտում աշխատող անձանց պատվաստման գործընթացում առաջնահերթ խմբեր ճանաչելու վերաբերյալ: Սա առաջին հերթին կնպաստի զբոսաշրջության արդյունաբերության արագ և անվտանգ վերականգնմանը և կապահովի այս ոլորտում աշխատողների առողջությունը:
Հուսով եմ, որ հաջորդ որոշումները կլինեն ցամաքային սահմանների բացումը (օդայինի սկզբունքով), պատվաստված անձանց սահմանափակումներից ազատելը և պարետային ժամը գոնե մի քանի ժամով կրճատելը: Մենք շատ շուտով կտեսնենք այս որոշումների դրական ազդեցությունը մեր տնտեսության վրա», — գրել է Մարիամ Քվրիվիշվիլին: