Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի տնօրենը հույս ունի, որ երկու շաբաթվա ընթացքում երկրում կորոնավիրուսով վարակի դեպքերը նվազելու են:
Ըստ վարակաբանի` չնայած որ այս օրերին դեպքերի հարաբերականորեն նվազում է նկատվում, չի կարելի անհոգության մատնվել ու թուլացնել վերահսկողությունը:
Դեռևս հարկավոր է հետևել իրադրությանը: Իմնաձեն լիահույս է, որ վերջերս խստացված ու նոր ավելացրած սահմանափակումները նպաստում են վարակի նոր դեպքերը կանխելուն: Նրա գլխավոր խորհուրդը շարունակում է մնալ դիմակ կրելը և մարդաշատ վայրերից խուսափելը:
Հիշեցնենք՝ վերջին մեկ օրում Վրաստանում վարակվածների թիվը ավելացել է 1137-ով: