Վրաստանի Ազգային բանկը հրապարակել է 2022 թվականի հունվարի դրամական փոխանցումների վիճակագրությունը։
Զեկույցի համաձայն՝ հունվարին արտասահմանից Վրաստան է փոխանցվել ընդհանուր առմամբ 168,8 մլն դոլար, ինչը 12,7 տոկոսով ավելի է 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։
Տրանսֆերտների փոխանցման ծավալով առաջատար 10 երկրներն են.
- Իտալիա՝ 33,3 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ փոխանցումներն աճել են 22%-ով,
- Ռուսաստանի Դաշնություն՝ 22,4 մլն դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է -3%-ով,
- ԱՄՆ՝ 20,3 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ ավելացել է 12%-ով,
- Հունաստան՝ 16,9 մլն դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է -9%-ով,
- Իսրայել՝ 14,9 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13%-ով,
- Գերմանիա՝ 8,8 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 46%-ով,
- Ղազախստան՝ 6,6 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 201%-ով,
- Թուրքիա՝ 6,4 մլն դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է -11%-ով,
- Ուկրաինա՝ 5,5 մլն դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով -15%-ով,
- Ադրբեջան՝ 4,4 մլն դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է՝ 17%-ով։
2022 թվականի հունվարին Վրաստանից արտերկիր է ուղարկվել 23,3 մլն ԱՄՆ դոլար (71,8 մլն լարի), ինչը 35,3%-ով ավելի է 2021 թվականի հունվարի նույն ժամանակահատվածի համեմատ (17,2 մլն ԱՄՆ դոլար)։