
Հունվարին ունեցել ենք 18 տոկոս տնտեսական աճ, այս տեմպերը պետք է պահպանվեն, ուստի այժմ ժամանակը չէ որոշ ընդդիմադիր արմատականներին և մարգինալներին տալ այս իրավիճակը ապակայունացնելու հնարավորություն։ Այս մասին այսօր կայացած կառավարության նիստում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Տարին սկսեցինք շատ լավ, շատ ուժեղ։ Այս միտումը, այս տեմպը պետք է պահպանել։
Ես հավատում եմ, որ միջազգային հանրությունը կհասնի Ուկրաինայի պատերազմի ավարտին, սա ողբերգություն է, և կողմերը մոտ օրերս կբանակցեն»,- ասել է Ղարիբաշվիլին։
Նշենք, որ, ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների՝ 2022 թվականի հունվարին իրական ՀՆԱ-ի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 18,0 տոկոս։