
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության փոխանցմամբ, 2023 թվականի հունվարի 1-ից ավտոտրանսպորտային միջոցների պարբերական տեխզննման բարեփոխման շրջանակներում կսահմանվի ավտոտրանսպորտային միջոցի աղմուկի ստուգման պարտավորությունը և աղմուկի մակարդակի միջին ցուցանիշը (դեցիբելներով):
«2019 թվականից տրանսպորտային միջոցների աղմուկի զննման բաղադրիչի ստուգման պարտավորությունը մի քանի անգամ հետաձգվել է։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավտոմեքենաների ավելորդ աղմուկը բացասաբար է անդրադառնում բնակչության վրա, հատկապես քաղաքային պայմաններում և գիշերային ժամերին, Վրաստանի կառավարության որոշմամբ` հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի աղմուկը ստուգելու պարտավորությունը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։
Ըստ նախարարության՝ առավելագույն թույլատրելի աղմուկի նորմերը որոշելիս հաշվի է առնվել Վրաստանում գործող ավտոկայանատեղիների վիճակը: