Հունվարի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1612 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 235 491 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 15492 թեստավորում, այդ թվում 9084 հակամարմինների թեստով, 6408 PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 419 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 223 695 մարդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 28 մարդ, ընդհանուր՝ 2694:
Կարանտինային գոտում է գտնվում 491 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 3898 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 742 պացիենտ: