Հունվարի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 594 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 229 763 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 3 845 թեստավորում, այդ թվում 2199 հակամարմինների թեստով, 1646 PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1963 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 222 405 մարդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 25 մարդ, ընդհանուր՝ 2628:
Կարանտինային գոտում է գտնվում 386 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 4209 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 840 պացիենտ: