
Հունվարի 31-ին Սարփիի անցակետը խափանումներով կաշխատի: Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից հայտնում են, որ պատճառը հետիոտների նոր անցակետ բացելն է:
Ժամը 11:00-19:00-ն ընկած ժամանակահատվածում չեն սպասարկվի ուղևորները և տրանսպորտային միջոցները։
Ըստ Թուրքիայի գլխավոր հյուպատոսության, ուղևորների համար նոր միջանցքի բացումը կնպաստի ուղևորների և տրանսպորտային միջոցներին անցակետով ազատ անցուդարձին: