Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ՝ 2023 թվականի հունվարի 3-ից մինչև 2023 թվականի հունվարի 6-ը Վրաստանի ընդհանուր վարչական օրենսգրքով սահմանված վարչական մարմիններում աշխատողների համար արձակուրդ է սահմանվել:
Վարչապետն արդեն ստորագրել է համապատասխան որոշումը: Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարությունը։
Նշվում է, որ որոշումը չի տարածվում Վրաստանի Ազգային բանկի վերահսկողության ենթակա անձանց առջև կատարվող ֆինանսական պարտավորությունների վրա, ինչպես նաև որոշումը չի տարածվում «Պետական գնումների մասին» Վրաստանի օրենքով նախատեսված պետական գնումների հետ կապված գործունեության վրա։
Օրացույցի համաձայն՝ պետական հատվածում աշխատանքները կվերսկսվեն հունվարի 9-ից: