Georgian Airways-ը հունվարի 28-ին Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի ուղիղ չվերթ է իրականացնելու։
Ընկերության տնօրեն Թամազ Գաիաշվիլիի խոսքով՝ հիշյալ երթուղով թռիչքը չարտերային է, որը պարբերաբար նշանակվում է տարբեր հանգամանքներից ելնելով։
Երկու երկրների միջև ուղիղ չվերթները պաշտոնապես չեն վերականգնվել։
Նշենք, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ չվերթները դադարեցվել էին 2019 թվականի ամռանը հակառուսական ակցիաների պատճառով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման էր ստորագրել, որով ժամանակավորապես արգելել էր ռուսական ավիաընկերությունների մուտքը Վրաստան։