
Thermometer on snow shows low temperatures - zero. Low temperatures in degrees Celsius and fahrenheit. Cold winter weather - zero celsius thirty two farenheit.
Հունվարի 17-ին Վրաստանում օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի: Սպասվող ուժեղ տեղումների արդյունքում հնարավոր է առաջանա ձնաբուք և ակտիվանան սողանքները: Նշված տեղեկատվությունը տարածել է շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Գործակալության տեղեկատվությամբ հունվարի 16-17-ին սպասվում են տեղումներ:
«Հունվարի 17-ին հարթավայրերում և ցածրադիր գոտիներում հնարավոր է մանր կարկուտ, բարձր լեռնային գոտիներում ժամանակ առ ժամանակ ձյուն, որոշ տեղերում ուժեղ մառախուղ և բուք: Ծովում հնարավոր է 4-5 բալանոց փոթորիկ»,- փոխանցում է շրջակա միջավայրի ազգային գործակալությունը: