
Վրաստանում այսօր՝ հունվարի 14-ին, նշվում է պետական դրոշի օրը։ Տոնի հիմնական ավանդույթը վրացական դրոշներ կախելն է։
Վրաստանի դրոշը պատկերված է ճերմակ կտավի վրա հինգ խաչով՝ չորսը՝ եզրերին, մեկը՝ կենտրոնում, խորհրդանշում է Հիսուս Քրիստոսին և չորս ավետարանիչներին։ Զինանշանի և օրհներգի հետ մեկտեղ այն Վրաստանի գլխավոր պաշտոնական խորհրդանիշներից մեկն է։
«Վրաստանի պետական դրոշի մասին» օրենքը խորհրդարանի կողմից հաստատվել է «Վարդերի հեղափոխությունից» հետո՝ 2004 թվականի հունվարի 14-ին։ Նույն օրը խորհրդարանի շենքի վրա բարձրացվեց և մինչ օրս ծածանվում է կարմիր և սպիտակ դրոշը: