
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ Ամանորի գիշերը՝ հունվարի 1-ին, և Սուրբ Ծննդյան գիշերը՝ հունվարի 7-ին, Թբիլիսիում քաղաքային տրանսպորտը մինչև ժամը 03:00-ն անվճար կսպասարկի ուղևորներին։
Կալաձեն ողջունելի է համարել այս որոշումը։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մարդկանց, դա վերաբերում է Թբիլիսիի տրանսպորտային ընկերության աշխատակիցներին, ովքեր Նոր տարվա այս կարևոր ժամերին կշարունակեն աշխատել և ծառայել մեր քաղաքի բնակիչներին»,- ասել է Կալաձեն։