Հունվար-փետրվարին Վրաստանում գազի սպառումը գերազանցել է 1 մլրդ/խմ-ը

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2023 թվականի հունվար-փետրվարին Վրաստանում գազի սպառումը գերազանցել է մեկ միլիարդ խորանարդ մետրը։

Ներմուծման ծավալը վերոնշյալ ժամանակահատվածում կազմել է գրեթե 1,1 մլրդ/խմ, որից 0․7 մլրդ/խմ գազը ներմուծվել է Ադրբեջանից։

Տարեկան սպառումն աճել է 27 տոկոսով։ Դրանից գրեթե 330 մլն/խմ-ն սպառել են ՋԷԿ-երը (ջերմաէլեկտրակայան), ինչը 121 մլն/խմ-ով ավելի է անցյալ տարվա ցուցանիշից։