Հունիսմեկյան միջոցառումները՝ Թբիլիսիում

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ մայրաքաղաքում ավանդաբար նախատեսված են մանկական ժամանցային միջոցառումներ։ Այն կազմակերպում է Թբիլիսիի քաղաքապետարանի մշակույթի, կրթության, սպորտի և երիտասարդության հարցերի քաղաքային ծառայությունը։

Տեղեկության համաձայն՝ կենտրոնական միջոցառումը կանցկացվի Մայրենի լեզվի այգում, որտեղ ողջ օրվա ընթացքում կլինեն ժամանցային տարբեր շոու ծրագրեր, մանկական ներկայացումներ և այլն։

Բացի այդ, երեխաների պաշտպանության օրը կնշվի նաև Թբիլիսիի մի քանի թաղամասերում։ Մասնավորապես մանկական ժամանցային միջոցառումներ կանցկացվեն հետևյալ թաղամասերում՝ Կրծանիսի, Մթածմինդա, Ապրիլի 9-ի անվան այգի, Վակե, Ցիցիշվիլիի հրապարակ, Իսանի, Վազիսուբանի։

Թբիլիսիի քաղաքապետարանի տարածած տեղեկատվության մեջ նշվում է, որ բոլոր միջոցառումներին մասնակցությունն անվճար է։