Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության տնօրեն Ֆոգիտա Թոդրաձեի հայտարարությամբ՝ նախնական գնահատմամբ հունիս ամսին Վրաստանի տնտեսությունը նվազել է 7,7 տոկոսով: Նրա խոսքով՝ հունվար-հունիս ամիսներին միջին իրական աճը բացասական է կազմում է 5,8 տոկոս:
Թոդրաձեի խոսքով՝ հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազող միտում նկատվում է գրեթե տնտեսության բոլոր հատվածներում, իսկ աճ նկատվել է հանքարդյունաբերության, ջրամատակարարման, կոյուղու և թափոնների կառավարման գործունեության մեջ:
Ինչպես նշել է Թոդրաձեն՝ հունիս ամսին Վրաստանում գրանցվել է 4 309 նոր ձեռնարկություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին գերազանցում է 10,7 տոկոսով: