
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հրապարակած տվյալների համաձայն՝ հունիսին նախորդ ամսվա համեմատ գնաճը նվազել է 0,5 տոկոսով։ Սակայն տարեկան գնաճը կազմում է 2,2 տոկոս։
Ամսական ցուցանիշը հիմնականում որոշվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների, ոգելից խմիչքների և ծխախոտի, սրճարան-հյուրանոց-ռեստորանների գնային փոփոխություններով:
Սննդամթերք և ոչ ոգելից խմիչքներ խմբում գները նվազել են 2.0 տոկոսով, ինչն արտացոլվել է ամսվա գնաճի վրա՝ -0.65 տոկոսային կետով։ Նվազել են նաև բանջարեղենի գները (-14,7 տոկոս), մրգի (-6,0 տոկոս), մսի և մսամթերքի (-0,6 տոկոս), հացի և հացաբուլկեղենի (-0,6 տոկոս):
Ամսական ցուցանիշով աճել են ձեթի և յուղի (2,3 տոկոս), ձկան (1,0 տոկոս), սուրճի, թեյի և կակաոյի (0,5 տոկոս), կաթի, պանիրի և ձվի (0,5 տոկոս) գները: