Հունիսի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 833 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 346 983 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է՝ 28 191 թեստավորում, որից 16 183 -ը հակամարմինների արագ թեստով, 12 008 -ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1 205 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 330 721 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 30 մարդ, ընդհանուր՝ 4 853:
Դրականության ցուցանիշը՝ օրական 2.95%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 3.16%, վերջին 7 օրվանը՝ 2.91%: