Հունիսի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 260 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 359 141 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է՝ 11 059 թեստավորում, որից 5205-ը հակամարմինների արագ թեստով, 5854-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 834 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 345 582 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 15 մարդ, ընդհանուր՝ 5 175:
Դրականության ցուցանիշը՝ օրական 2.35%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 2,45%, վերջին 7 օրվանը՝ 2.62%: