
Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը բողոքի ակցիայի մասնակիցներին ցրելու ժամանակ վիրավորվածներից մեկի վիճակը շարունակում է ծանր մնալ: Այս մասին «Ալիք մեդիայի» հետ զրույցում հայտնեց «Էվեքս» կլինիկայի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գիորգի Նիորաձեն:
Նրա խոսքով, այս պահին կոնկրետ «Էվեքս» կլինիկայում շարունակում է մնալ երեք վիրավոր, նրանցից երկուսին միացված է արհեստական շնչառական ապարատ:
«Երկուսի դեպքում դրական առաջընթաց է նկատվում, սակայն երրորդ հիվանդի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր»,- նշեց Նիորաձեն:
Հիշեցնենք, որ ակցիայի ժամանակ վիրավորում ստացած քաղաքացիներից 19-ը դեռ կլինիկաներում են: