Հունիսի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 233 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 345 196 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է՝ 32 930 թեստավորում, որից 22 831-ը հակամարմինների արագ թեստով, 10 099 -ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1 002 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 328 620 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 31 մարդ, ընդհանուր՝ 4 804:
Դրականության ցուցանիշը՝ օրական 3.74%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 3.30%, վերջին 7 օրվանը՝ 2.71%: