
Վրաստանում հնարավոր է հունիսի 1-ը՝ երեխաների պաշտպանության օրը, պաշտոնապես հայտարարվի ոչ աշխատանքային օր:
Խոսքը վերաբերում է խորհրդարան ներկայացված օրենսդրական առաջարկին։Այն խորհրդարանի բյուրոյին է ներկայացվել Թելավիի քաղաքապետարանի գենդերային հավասարության խորհրդի կողմից:
Խորհրդարանի բյուրոյի որոշմամբ օրենսդրական առաջարկի քննարկումը վստահվել է Վրաստանի Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովին։