
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պատվիրակության հետ պաշտոնական այցով Վրաստանում է: Հունգարիայի վարչապետի հետ Թբիլիսի է ժամանել նաև նրա կինը՝ Անիկո Լևայիսը։
Վրաստանի կառավարության փոխանցմամբ՝ Հունգարիայի վարչապետին դիմավորել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին, Հունգարիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թամար Լիլուաշվիլին և Վրաստանում Հունգարիայի դեսպան Անա Մարիա Շիկոն։
Այցի շրջանակներում նախատեսվում է Օրբանի և Իրակլի Ղարիբաշվիլիի դեմ առ դեմ հանդիպումը։ Կկայանա վրաց-հունգարական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որից հետո տեղի կունենա հուշագրի ստորագրման արարողությունը։
Վրաստանի և Հունգարիայի վարչապետները ԶԼՄ-ների համար հանդես կգան համատեղ հայտարարությամբ։