Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոնն է Նուգզար Ծուրծումիան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Վրաստանի հավաքականի անդամ Նուգզար Ծուրծումիան Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած աշխարհի առաջնությունում հաջողություններ է գրանցել (55 կգ քաշային կարգ):

Խոբիի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ խոբեցի մարզիկը 3:2 հաշվով հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Կաբալոևին և նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Հատկանշական է, որ Խոբիի մունիցիպալիտետի Մշակույթի տան փոքրիկ էկրանին, խոբեցի երկրպագուների հետ միասին Նուգզարի խաղին հետևում էր նաև փոխքաղաքապետ Մախարե Չոկորայան:

«Խոբիի քաղաքապետարանը շնորհավորում է Նուգզար Ծուրծումիային՝ միջազգային ասպարեզում այս մեծ հաջողությունների համար», — ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: