Human Rights Watch-ի զեկույցը Վրաստանի վերաբերյալ

Human Rights Watch միջազգային կազմակերպությունը հրապարակել է մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ 2016 թվականի զեկույցը

Կազմակերպությունը ԶԼՄ-ների անկախության մասում խոսել է նաև Վրաստանի ընդդիմադիր համարվող «Ռուսթավի 2» հեռուստաալիքի շուրջ ծագած հարցի մասին:

Զեկույցում ասվում է, որ բոլոր վարկանիշային հեռուստատեսություների շուրջ վեճերը շարունակվել են նաև 2016 թվականին և մտահոգիչ է լրատվամիջոցների գործունեության մեջ իշխանությունների միջամտությունը:

Քաղաքականապես մոտիվացծված արդարադատության մասում տեղ է գտել այսպես կոչված «կաբելների գործը» և Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը:

«Նախկինում պաշտոն զբաղեցրած անձանց դեմ հարուցված մի քանի քրեական գործեր հարցեր են առաջացնում, որոնք կապված են ընտրովի արդարաատության և քաղաքականապես մոտիվացված հետապնդումների հետ»,- ասված է փաստաթղթում:

Զեկույցը նաև ներառում է խորհրարանական ընտրությունների մասին միջազգային դիտորդների եզրակացությունները, որտեղ ասվում է, որ ընտրությունները եղել են մրցակցային և լավ կազմակերպված: Միևնույն ժամանակ զեկույցում տեղ են գտել նաև տեղական դիտորդական որոշ խմբերի կողմեից ըտրակաշառք վերցնելու, քաղաքական վախի և ոչ իրավասու անձանց կողմից քարոզչության դեպքեր:

Զեկույցի նախընտրական մասում խոսվում է նածընտրական շրջանում ընդդիմադիր գործիչ Գիգի Թարգամաձեի ավտոմեքենայի պայթյունի, Իրակլի Օքրուաշվիլիի վրա հրազենից կրակելու և «Վրացական երազանք»-ի կողմից երեք ակտիվիստների վրա իրականցավծ հարձակման մասին:

Զեկույցում տեղ է գտել նաև ոստիկանության կողմից ուժի կիրառման և դաժան վերաբերմունքի մասին փաստերը:

«Վրաստանը չուն անկախ, արդյունավետ մեխանիզմ, ինչը կհետաքննի իրավապահների կողմից իրականացված հանցագործությունները»,- ասվում է զեկույցում, որին կից ներայացվում է Երիտասարդ իրաբանանների ասոցիացիայի կողմից ներկայացված փաստաթուղթը, որը վերաբերում է իրավապահների կողմից իրականացրած ենթադրաբար խոշտանգումների և  դաժան վերաբերմունքի դեպքերին:

Human Rights Watch -ի զեկույցում խոսվում է նաև անձնական կյանքի անձեռնմխելիության մասին:

Թողնել պատասխան