Human Rights Watch միջազգային կազմակերպությունը հրապարակել է մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ 2016 թվականի զեկույցը:
Կազմակերպությունը ԶԼՄ-ների անկախության մասում խոսել է նաև Վրաստանի ընդդիմադիր համարվող «Ռուսթավի 2» հեռուստաալիքի շուրջ ծագած հարցի մասին:
Զեկույցում ասվում է, որ բոլոր վարկանիշային հեռուստատեսություների շուրջ վեճերը շարունակվել են նաև 2016 թվականին և մտահոգիչ է լրատվամիջոցների գործունեության մեջ իշխանությունների միջամտությունը:
Քաղաքականապես մոտիվացծված արդարադատության մասում տեղ է գտել այսպես կոչված «կաբելների գործը» և Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը:
«Նախկինում պաշտոն զբաղեցրած անձանց դեմ հարուցված մի քանի քրեական գործեր հարցեր են առաջացնում, որոնք կապված են ընտրովի արդարաատության և քաղաքականապես մոտիվացված հետապնդումների հետ»,- ասված է փաստաթղթում:
Զեկույցը նաև ներառում է խորհրարանական ընտրությունների մասին միջազգային դիտորդների եզրակացությունները, որտեղ ասվում է, որ ընտրությունները եղել են մրցակցային և լավ կազմակերպված: Միևնույն ժամանակ զեկույցում տեղ են գտել նաև տեղական դիտորդական որոշ խմբերի կողմեից ըտրակաշառք վերցնելու, քաղաքական վախի և ոչ իրավասու անձանց կողմից քարոզչության դեպքեր:
Զեկույցի նախընտրական մասում խոսվում է նածընտրական շրջանում ընդդիմադիր գործիչ Գիգի Թարգամաձեի ավտոմեքենայի պայթյունի, Իրակլի Օքրուաշվիլիի վրա հրազենից կրակելու և «Վրացական երազանք»-ի կողմից երեք ակտիվիստների վրա իրականցավծ հարձակման մասին:
Զեկույցում տեղ է գտել նաև ոստիկանության կողմից ուժի կիրառման և դաժան վերաբերմունքի մասին փաստերը:
«Վրաստանը չուն անկախ, արդյունավետ մեխանիզմ, ինչը կհետաքննի իրավապահների կողմից իրականացված հանցագործությունները»,- ասվում է զեկույցում, որին կից ներայացվում է Երիտասարդ իրաբանանների ասոցիացիայի կողմից ներկայացված փաստաթուղթը, որը վերաբերում է իրավապահների կողմից իրականացրած ենթադրաբար խոշտանգումների և դաժան վերաբերմունքի դեպքերին:
Human Rights Watch -ի զեկույցում խոսվում է նաև անձնական կյանքի անձեռնմխելիության մասին: