Հուլիսին Վրաստանում կենսապահովման նպաստ է ստացել 622 հազար մարդ, ինչը ռեկորդային բարձր ցուցանիշ է: 2021 թվականի հուլիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, նպաստ ստացող անձանց թիվն ավելացել է 134 հազարով, իսկ այս տարվա հունիսի համեմատ՝ 66,6 հազարով:
Նպաստ ստացողների թվի աճը կարող է կապված լինել նաև վարչապետի որոշման հետ, ըստ որի` երեխաներ ունեցող ընտանիքներին օգնության վարկանիշը 100,000-ից բարձրացել է 120,000 -ի:
Ինչ վերաբերում է բյուջեին, ապա հուլիսին կենսապահովման նպաստ ստացողներին փոխանցվել է 42.4 մլն լարի, ինչը 51.8% -ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա փոխանցված գումարին:
Վերջին տվյալների համաձայն, Վրաստանում 168 480 ընտանիք ստանում է կենսապահովման նպաստ: Ընդորում, նպաստ ստացող շահառուների թիվը կազմում է երկրի բնակչության 16,7% -ը: