
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) փոխանցմամբ՝ երկրում ապրանքների գները թեթևակիորեն ավելացել են:
Նախորդ տարվա համեմատ՝ 2023 թվականի հուլիսին տարեկան գնաճը, ծառայության տվյալներով, կազմել է 0,3 տոկոս։ Տարեկան գնաճի վրա ազդել են հետևյալ խմբերի գների փոփոխությունները.
- բնակարան, ջուր, էլեկտրաէներգիա, գազ՝ աճել է 4,9 տոկոսով,
- ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ՝ աճել է 6,3 տոկոսով,
- տրանսպորտ՝ նվազել է 12,1 տոկոսով,
- առողջապահական ծառայություններ՝ նվազել է 6,9 տոկոսով։
2023 թվականի հուլիսին, նախորդ ամսվա համեմատ, գները նվազել են 0.04 տոկոսով։