Georgian Airways ավիափոխադրողը հուլիսի 7-ին կիրականացնի Փարիզ-Թբիլիսի չվերթը, թեև այն համաձայնեցված չէր Վրաստանի իշխանությունների հետ:
Այս մասին ասել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան: Ըստ նրա` չվերթը կազմակերպվելու է բարձր մակարդակով, պահպանվելու են հակահամաճարակային բոլոր կանոնները: Դրանք այսպես կոչված «սոցիալական չվերթներ» են քաղաքացիներին մատչելի գներով վերադարձնելու համար:
Նախօրեին վարչապետ Գիորգի Գախարիան նախարարությանը հանձնարարել էր հստակեցնել հատուկ չարտերային չվերթների գրաֆիկը։ Չվացուցակը կներկայացվի հուլիսի 6-ին, բայց արդեն հստակ է, որ Georgian Airways-ից բացի երթերն իրականացնելու են նաև այլ ավիաընկերություններ: Չարտերային թռիչքների ցուցակն աստիճանաբար ընդլայնվելու է:
Այսօրվա լրահոսից`
Վրաստանը բանակցում է ավիահաղորդակցության վերականգնման ուղղությամբ