2021 թվականի հուլիսի 5-ին «Առաջին ալիքի» օպերատոր Իլիա Թվալիշվիլիի նկատմամբ բռնություն գործադրելու համար Թբիլիսիի վերաքննիչ դատարանը խստացրել է Գիորգի Ծարուաշվիլիի և Գիորգի Մաղրաձեի պատիժը և նրանց դատապարտել 3-ական տարվա ազատազրկման։
Ի դեպ, առաջին ատյանի դատարանը նրանց դատապարտել էր 1 տարի 3 ամիս ժամկետով, որն արդեն կրել են։
Թբիլիսիի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել մյուս 5 անձանց վերաբերյալ քաղաքային դատարանի վճիռը.
- Զազա Ճաավա՝ 1 տարի,
- Մուրադ Դևլարիշվիլի՝ 1 տարի,
- Գենո Հերմանիշվիլի՝ 3 տարի,
- Գիորգի Խեչուաշվիլի՝ 3 տարի,
- Թեդո Բուրդուլի՝ 3 տարի:
Գործի այս դրվագը կապված էր «Ռուսթավի 2»-ի լրագրող Թամար Թաթարաշվիլիի, «Նյու Փոստ»-ի լուսանկարիչ Զուրաբ Ցերցվաձեի, ինչպես նաև «Ֆորմուլա»-ի լուսանկարիչ Վախթանգ Քարելիի և «Առաջին ալիքի» օպերատոր Իլիա Թվալիշվիլիի հանդեպ հուլիսի 5-ին «Թբիլիսի Փրայդ»-ի կազմակերպած «Արժանապատվության երթի» դեմ բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած բռնություններին:
Մինչ այժմ հուլիսի 5-ի բռնություններով ուղեկցված բողոքի ցույցի կազմակերպիչներից ոչ ոք ձերբակալված չէ։ Այդ օրը վիրավորվել է ավելի քան 50 լրագրող։
Հարձակման զոհերից մեկին՝ «Պրիվելի արխի»-ի օպերատոր Լեքսո Լաշքարավային հուլիսի 11-ին մահացած են գտել իր տանը։